«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.06.2017 | 00:01

Արդարև, երկչոտն ինչ-որ առանձնահատուկ չարություն ունի, որն ինքն է վկայում` դատապարտելով իրեն և, խղճմտանքից նեղվելով, միշտ անհնարինն է կանխազգում, քանի որ երկյուղն այլ բան չէ, եթե ոչ մտքի օգնականությունից զրկված լինելը։ Եվ քանի դեռ մեկի ներսը վախ կա, փոքր է նրա ակնկալությունը, և շատ են չգիտակցված այն պատճառները, որոնք տանջանքներ են հարուցում։


Իմաստություն Սողոմոնի 17. 10-12

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ